Միջազգային

Թաթարստանի բնակչուհին հրդեհել է «Սբերբանկ»-ի մասնաճյուղը

1 րոպեի ընթերցում

Թաթարստանի բնակչուհին հրդեհել է «Սբերբանկ»-ի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթարստանում ոստիկանները ստուգում են անցկացնում Ազնակաևոյի բանկերից մեկի գրասենյակի հրկիզման փաստով, կասկածյալը ձերբակալվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին» հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում կինը «Սբերբանկ»-ի բանկոմատներով սենյակում սրվակներից ինչ-որ հեղուկ է լցնում, այնուհետև հրդեհում է տարածքը և փախչում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին «Սբերբանկ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բաժանմունքը միջադեպի ժամանակ չի աշխատել:

«Միջադեպը հաստատում ենք։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան, դեպքի պահին բաժանմունքը չի աշխատել: Մասնաճյուղն ըստ ժամանակացույցի աշխատանքը կշարունակի փետրվարի 13-ից: Ցանկանում էինք նշել, որ նման հանցագործությունների համար, կախված չարագործի գործողությունների որակավորումից, դատարանը կարող է մինչև 15 տարվա ազատազրկում նշանակել«, - գործակալությանը հայտնել են բանկում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում