Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր
1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ դեկտեմբերի 31-ին այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագծի մարտական դիրքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությանը դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Ըստ աղբյուրի՝ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենյաց պաշտպաններին, մեծապես արժևորել է հայ զինվորների և հրամանատարների նվիրյալ ու անձնվեր ծառայությունը հայրենիքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անփորձանք և ապահով ծառայություն է մաղթել ամենքին՝ նշելով, որ մեր զինվորականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։