Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1276 թ. մահացել է Վիչեդոմինո դե Վիչեդոմինուսը՝ իտալացի կարդինալ, ով 1275-1276 թթ. եղել է կարդինալների կոլեգիումի դեկան:
-1766 թ. ծնվել է Ջոն Դալթոնը՝ անգլիացի քիմիկոս եւ ֆիզիկոս:
-1955 թ. սեպտեմբերի 6-ին Ստամբուլում իշխանությունները կազմակերպում են հույն բնակիչների ջարդեր, տուժում են նաեւ քաղաքի հայ եւ հրեա բնակիչները:
-1991 թ. սեպտեմբերի 6-ին 1924-ից Լենինգրադ անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվում է Սանկտ Պետերբուրգ անվանումը:
-1997 թ. սեպտեմբերի 6-ին Լոնդոնում տեղի է ունենում Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:
-2007 թ. սեպտեմբերի 6-ին մահացել է Լուչիանո Պավարոտին՝ իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր։ Բոլոր ժամանակների ամենահաջողակ օպերային տենորներից մեկը (ծնվ.՝ 1935 թ.):
Հետաքրքրական է
Թաբուլե՝ արեւելյան աղցան, նախուտեստ։ Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Կարող են լինել թարխունը, լոլիկը, կանաչ սոխը եւ ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաեւ կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով։ Այս կերակրատեսակի հայրենիք են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը ու Սիրիան, այնտեղ թաբուլեն մատուցվում է աղցանի տերեւների վրա։ Բլղուրի փոխարեն օգտագործվում է ավելի փոքր հատիկներով ձավարեղեն՝ կուս-կուս։
Նախապես բլղուրի վրա (կամ կուս-կուսի) գոլ ջուր են լցնում, եւ թողնում են որոշ ժամանակ։ Մաղադանոսի տերեւները ցողուններից առանձնացնում են եւ մանր կտրտում։ Մնացած բանջարեղենը (լոլիկ, կանաչ սոխ) եւս մանր կտրտվում են։ Բլղուրը համեմում են կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով, աղով, պղպեղով եւ այլ համեմունքներով, վրան ավելացնում են մաղադանոսն ու բանջարեղենները։
-Ամենաշատ թաբուլեն պատրաստել են 2006 թ. հունիսի 9-ին Ռամալլա քաղաքում՝ կշռում էր 1.5 տ-ից ավելի։ Այդ ռեկորդը գրանցվել է «Գինեսսի ռեկորդների գրքում»։
Ա. Հ.