Հասարակական

ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ համալսարանի կայքից, պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ:

Նշվում է, որ պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ: Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչև 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու և ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաև վարչական աշխատողների աշխատավարձը՝ միջինում 5%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում