Լճաշենում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմու զոհված 6 լճաշենցիներին նվիրված խաչքարի բացման եւ օրհնության արարողություն
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հանուն հայրենիքի պաշտպանների» նախաձեռնության շրջանակում, Հայրենական մեծ պատերազմում զոհված լճաշենցիների հուշարձանի կողքին, Հայոց բանակի գնդապետ, զորամասի հրամանատար, ծնունդով լճաշենցի Փափագ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եւ«Լճաշենցիների միավորում» գիտամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված 6 լճաշենցիներին նվիրված հուշախաչքարի բացման եւ օրհնության արարողությունը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց«Լճաշենցիների միավորում» ՀԿ նախագահ Պապին Մուրադյանը, հուշախաչքարի բացմանը ներկա էին լճաշենցի զոհված հերոսների հարազատները եւ համագյուղացիներ: Հուշախաչքարի օրհնության կարգ կատարեցՀայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանը՝ աղոթակցությամբ Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանի։
«Հայրենիքիհամարմղվողմարտերում զոհվեցին Լճաշենցիպայմանագրային ծառայող Հայկ Դավիթի Գասպարյանը, ՎրույրԱվետիքիՎարդանյանը, Փայլակ Դավիթի Ղազարյանը,Գեւորգ Սեւակի Բաբայանը,ՐաֆֆիՄանուկիՄանուկյանը,ԱրմենԱվետիսիԽաչատրյանը: Նրանք հավերժ կմնան Լճաշենի պատմության հերոսական էջերում։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված լճաշենցիների անվանական եղեւնիներին միացավ այս հուշախաչքարը, որը անցորդներին կպատմի հայրենիքն իրենց կյանքից վեր դասած լճաշենցի քաջորդիների մասին»,-նշեց Պապին Մուրադյանը։
«Լճաշենցիների միավորում» կազմակերպության կողմից հայրենանվեր նախաձեռնության համար շնորհակալագրի արժանացավՓափագ Հովհաննիսյանը։
Խոսրով Խլղաթյան