ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,ՀՊՏՀ «Ամբերդ»հետազոտականկենտրոնիհամանունտեղեկագրի 2022թ. երրորդհամարնառցանցէ։
Պարբերականի այս թողարկման խորագրերն են՝«Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Քաղաքային տնտեսություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…»: Խորագրերի ներքո զետեղված հոդվածները համակողմանի վերլուծություններ են, որոնք լույս են սփռում արդիական բազմաբնույթ հիմնախնդիրների վրա:
«Ամբերդ»տեղեկագրի16-րդհամարինծանոթացեքայստեղ։