Հասարակական

Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

5 րոպեի ընթերցում

Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն 2022 թ. օգոստոսի 5-ին ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետևել և հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով:

Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասել են այն. և միայն օգնության հասած կարգախմբի հետ միասին է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում