Սպորտ

Կայացավ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը 

3 րոպեի ընթերցում

Կայացավ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվեց «Քաղաքային» մարզադաշտը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։

Խոսելով վերաբացված մարզադաշտի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի հարաբերությունների և այլ հարցերի մասին՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, նշեց. «Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Կարծում եմ, բավարար նստատեղեր ունի, խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ Շատ լավ ենթակառուցվածք է։ ՈՒԵՖԱ-ն հետագայում ամեն ինչ կանի՝ աջակցելու, որպեսզի այն ավելի բարելավվի։

ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև անձամբ իմ և Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները հնարավոր չէ գերագնահատել։ Ես սա չեմ ասում՝ ուղղակի դիվանագիտությունից դրդված։ Կարծում եմ՝ այսպիսի ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ, լինելով փոքր երկիր, կկարողանաք ավելի զարգացնել ֆուտբոլը և նպաստել մարզաձևի մասսայականացմանը։ ՈՒԵՖԱ-ն իր հնարավորությունների սահմաններում կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ՀՖՖ-ն կարողանա ապագայում ունենալ նաև նոր՝ ազգային մարզադաշտ»:

Մարզադաշտի վերաբացման և ապագա ծրագրերի մասին խոսեց նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։«Մենք անպայման ուզում ենք, որ այստեղ Հայաստանի առաջնության հանդիպումներ անցկացվեն, և, բնականաբար, դրանք օգտագործվելու են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար։ Մենք այս մարզադաշտը շատ ակտիվ օգտագործելու ենք:

Հույս ունեմ, որ հաջորդ ամսին՝ հուլիսին, մենք նաև կբացենք Վանաձորի «Քաղաքային» մարզադաշտը, որը մեզ համար նույնպես շատ կարևոր ենթակառուցվածք է։ Այն գրեթե պատրաստ է։ Այս տարի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը Երևանի կենտրոնում նույնպես պատրաստ կլինի, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ ՀՖՖ-ն նաև լուսավորության համակարգ է տեղադրում Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում, ինչը թույլ կտա հանդիպումներ անցկացնել Գյումրիում նաև երեկոյան ժամերին։ Այնտեղ մենք նախատեսում ենք անցկացնել նաև միջազգային հանդիպումներ։

Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում նորոգվել է գրեթե ամեն ինչ՝ սկսած լուսավորության համակարգերից, վերջացրած հանդերձարաններով, տանիքով։ Եվ, իհարկե, հիմնանորոգվել է նաև խաղադաշտը, որը շատ բարձր որակի կլինի»,- ամփոփեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Սպորտ

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Սպորտ

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում