Սպորտ

Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները, ովքեր մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, ամփոփեցին առաջնության արդյունքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատարներից Լիլիթ Մկրտչյանն (2 ոսկե մեդալ) նշում է՝ հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ, հաղթեցիր քեզ, կարող ես գերազանցել յուրաքանչյուր մրցակցի:«Ապագայում, հույս ունեմ, որ կտեսնենք ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի առաջնության ոսկին: Փորձում եմ առավել մոտ լինել ռեկորդին»,-ասաց Մկրտչյանը:

Գոռ Խաչատրյանի (3 ոսկե մեդալ) կարծիքով Եվրոպայի այս առաջնության հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ Հայաստանում առկա թղթե թիրախները արդիական չեն, Եվրոպայում օգտագործվում է էլեկտրոնայինը:

Արուսյակ Գրիգորյանն էլ շեշտեց, որ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլն իզուր չէր, և արդյունքն ակնհայտ է:

Գոհար Հարությունյանն (3 ոսկե մեդալ) էլ առանձնացրեց, որ իր նպատակը հայկական դրոշը բարձր պահելն էր, ինչը հաջողվեց: Հրաձիգը շեշտեց, որ մեծ աշխատանք է տարվել:

Թիմային պայքարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Մարգարյանն էլ առանձնացրեց, որ այս առաջնությունը կհիշվի նրանով, որ ինքը եզրափակիչում մրցում էր իր իսկ աշակերտի հետ:

Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում