Միջազգային

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 900 հազարը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 900 հազարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 900 հազար 334 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի պաշտոնական տվյալներ:

Ընդ որում, կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում գրանցվող մահերի մեկ երրորդը բաժին է հասնում ԱՄՆ-ին:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով ԱՄՆ-ում վարակվել է 76.2 մլն մարդ: Օմիկրոն շտամի տարածման հետևանքով՝ վերջին միայն 4 ամսվա ընթացքում վարակվածների թիվն ավելի քան 17 մլն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում