Միջազգային

ԱՄՆ-ում չորս մարդ է մահացել ինքնաթիռի կործանման հետևանքով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում չորս մարդ է մահացել ինքնաթիռի կործանման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210 ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ և այրվել: Օդանավում գտնվողները փրկվել չեն կարողացել:

Տարվում է հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում