Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 29-ին կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ղազախստանի ևԲելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան«Հանրապետական» մարզադաշտում, կկայանա«Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)-«Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա«Դինամո Բրեստ» (Բելառուս)-«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպմանը:

Հայերեն Русский

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում