5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ինդոնեզիայի Սերամ կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Ամբոն քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 355 հազար մարդ, 146 կիլմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների մասին տեղեկություներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский