1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 02:23-ին (Երեւանի ժամանակով 05:23-ին):
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Գորոնտալո նահանգից 142 կիլոմետր դեպի արեւելք, օջախն ընկած Է 80 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: