Միջազգային

Պենտագոնում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները

2 րոպեի ընթերցում

Պենտագոնում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում Է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հայտնի Է այսօր առավոտյան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների մասին : Մենք կշարուրնակենք հետեւել իրադրությանը եւ սերտ կոնսուլտացիաներ ենք վարում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Այդ գործունեությունն ընդգծում Է այն սպառնալիքը, որը ԿԺԴՀ-ի հակաօրինական զինական ծրագիրը ներկայացնում Է (իր) հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար»,- ասված Է Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Մայք Քաֆկիի հայտարարության մեջ, որը մարտի 24-ին ստացվել Է ՏԱՍՍ-ում:

Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտպանության ԱՄՆ-ի հանձնառությունը մնում Է հաստատուն»,- ընդգծել Է հրամանատարության ներկայացուցիչը: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն անցյալ տարվա մարտի 29-ից ի վեր առաջին անգամ Է բալիստիկ հրթնիռների արձակում իրականացրել: Կառավարության ղեկավարը Փհենյանի այդ գործողությունները որակել Է սպառնալիք Ճապոնիայի եւ տարածաշրջանի անվտանգության համար, որտեղ այն գտնվում Է: Վարչապետը նշել Է, որ նման արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում