Հասարակական

ԱԺ-ն քննարկեց պետական դավաճանության, լրտեսության համար ցմահ ազատազրկում նախատեսող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկեց պետական դավաճանության, լրտեսության համար ցմահ ազատազրկում նախատեսող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսւթյան համար նախատեսված պատիժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը:

«Հատկապես պատերազմի ժամանակահատվածում, հետպատերազմական ժամանակահատվածում բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է պետական դավաճանության, լրտեսության, լրտեսական ցանցերի գործունեության մասին, ինչը չարիք է: ՀՀ-ի և մեր ժողովրդի նկատմամբ գործած հանցանքն ամենածանրն ենք համարում, ուստի առաջարկում ենք ամենածանր պատիժը՝ պետական դավաճանության, լրտեսության համար սահմանել ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ»,- ասաց Էնֆիաջյանը:

Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի:

Գլխադասային հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը հայտնեց, որ կառավարության առաջարկով լրտեսության մասով սանկցիան ավելացվել է մինչև ցմահ ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում