Հասարակական

ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ըտրության փակ գաղտնի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուներն են Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:

Սա ընտրության երկրորդ փուլն է: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 11:30-12:30-ը:

Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանիհայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում