Սպորտ

ՊՍԺ-ն և «Լիվերպուլ»-ը դուրս են եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

 ՊՍԺ-ն և «Լիվերպուլ»-ը դուրս են եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի և Անգլիայի գործող չեմպիոնները` ՊՍԺ-ն և «Լիվերպուլ»-ը, դուրս են եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՍԺ-ն Փարիզում ընդունելով «Բարսելոնա»-ին հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 1:1: Կատալոնական ակումբից միակ գնդակը խփել է Լիոնել Մեսին, իսկ ՊՍԺ-ից` Կիլիան Մբապեն: Թիմերի առաջին խաղում «Բարսելոնա»-ն պարտվել էր 4:1 հաշվով: ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է:

Օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունելով գերմանական «Լայպցիգ»-ին հաղթեց 2:0 հաշվով կշարունակի պայքարի ՉԼ չեմպիոնության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում