Հասարակական

Վրեժ Գաբրիելյանը փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդներին

1 րոպեի ընթերցում

Վրեժ Գաբրիելյանը փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը կհամալրի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի պրոֆեսորադասախոսական կազմը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Փ/ծ գեներալ-մայորը կարևոր առաքելություն է ստանձնել՝ ունեցած փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդներին՝ պատրաստելով փրկարարներ՝ ապահովելով բնականոն սերնդափոխություն»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում