Փաշինյանը կոշտ արձագանքեց Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի կառուցման ուշացման խնդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման շինաշխատանքներն ուշանում են գույքերի գրանցման պատճառով: «Մինչև օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանանք աշխատանքներն սկսել այնտեղ»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ավելացնելով, որ սեփականատերերի ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, դատական պրոցեսներ են տեղի ունենում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ի վերջո այդ հարցը լուծվելո՞ւ է: Մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել: Ո՞ւմ դաշտում է: Գնացել ենք մարդկանց խոստացել, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք են բերվել, պարզվում է մինչև հիմա չի արվե՞լ»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ հետամուտ լինել, ճշտել ու զեկուցել, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդպես չի լինի, մենք օգոստոս-սեպտեմբերին գնացել, նայել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞: Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ և լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ: Չեմ հասկանում, ուղղակի, գումարը տրված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, տունը գնված է, նախագիծը հաստատված է, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

Հայերեն

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում