Հասարակական

Հայկական կողմը ևս մեկ սկզբունք է առաջարկել գերիների փոխանակման հարցում

1 րոպեի ընթերցում

Հայկական կողմը ևս մեկ սկզբունք է առաջարկել գերիների փոխանակման հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց փոխանակման հարցում հայկական կողմը, բացի «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափից, ևս մեկ սկզբունք է առաջարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին:

«Մենք նաև առաջարկել ենք գերիների փոխանակումից հետո հետագայում նոր գերիների հայտնաբերման դեպքերում, առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը: Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը նույնպես պետք է հայտարարվի»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրականացնում են գերիների ցանկերի ճշգրտման աշխատանքները, որոնց ավարտից հետո տեղի կունենա փոխանակումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում