Միջազգային

Պեկինը վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից

2 րոպեի ընթերցում

Պեկինը վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից

ԵՐԵՎԱՆ,3ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պեկինի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով ընտրված պետություններից:

Ինքնաթիռները Չինաստանի մայրաքաղաք կկարողանան թռչել այն ութ երկրներից, որտեղCOVID-19կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակման տեմպերը համեմատաբար ցածր են: Գերմանիան եւ Ռուսաստանը դրանց մեջ չեն մտնում, նշում ԷDeutsche Welle-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրոպայի երկրներից թռիչքներ են թույլատրված Ավստրիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Հունաստանից: Չինաստանի մայրաքաղաքում նաեւ թույլատրված են Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից եւ Կանադայից ինքնաթիռները: Ընդ որում՝ Պեկինի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել Է, որ բոլոր ուղեւորները պետք Է լինեն այդ պետություններից սերվածներ:

Պեկին ժամանող ուղեւորները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, իսկ ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կենտրոնացված կարանտին, նշում ԷLivemintհրատարակությունը:

Առաջին փուլում Պեկինն օրական ընդունելու Է միայն հինգական ինքնաթիռ եւ առավելագույնը 500 ուղեւոր: Հետագայում ընդունվող ճանապարհորդների թիվը պլանավորվում Է ավելացնել մինչեւ հազար, նշում ԷDW-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում