Մշակույթ

Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

1 րոպեի ընթերցում

Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի հայ երիտասարդական միությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել: Այն պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով բաժանված հայ ընտանիքի մասին, որի անդամներն աշխարհով մեկ դեգերելուց հետո վերամիավորվում են՝ իրենց ժողովրդի պատմությունը փոխանցելով սերունդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության ղեկավար Գևորգ Գրիգորյանն ասաց, որ «Ինստագրամ»-ում ֆիլմն ավելի քան 140 հազար դիտում ունի:

«Գուցե շատերը նայեն այս ֆիլմն ու ասեն, որ սա ընդամենը փոքրիկ հոլովակ է, բայց մենք շեշտում ենք, որ սա կոչ է: Ցանկանում ենք աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ հիշում ենք և պահանջում»,-ընդգծեց նա՝ դատապարտելով ցեղասպանությունը:

Օսմանյանկայսրությանկողմից 1915 թվականին հայերինկատմամբիրականացվածցեղասպանությունը 20-րդդարասկզբիմեծագույնոճրագործություննէր:2020-ին աշխարհասփյուռհայությունընշումէՀայոցցեղասպանության 105-րդտարելիցը:Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում