Հասարակական

Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում:

«Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում: Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված եւ մեկուսացած լինելով իրենց ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ եւ ծափահարում ենք ձեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա ներկայացրեց թե Հայաստանի Հանրապետությունում և թե աշխարհում հիվանդության տարածման թվային տվյալները. «Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետեւյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, եւ ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ եւ այսպես շարունակ: Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական եւ ճգնաժամային պահերին»:

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

Հայաստան

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Հայաստան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Հայաստան

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Հայաստան

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հայաստան

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում