Մշակույթ

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Իմ քույր» երգը՝ այն հրապարակելով «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանը, Սևակ Մելքոնյանը և Սոնա Ռուբենյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բասեղյանն է, գործիքավորումը նույնպես իրականացրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնիվոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար»հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում