Խաժակյանը վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու որոշումը

11:36, 25 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ Խաժակյանը նշեց, որ ինքը ետ չի կանչվել և շարունակելու է իր աշխատանքը որպես ավագանու անդամ:

«Լույս» խմբակցության իմ գործընկերները և ես քննարկում էինք իրականացրել նաև հրապարակային ֆորմատով: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնության պատճառ հանդիսանալ»,- նշեց Խաժակյանը և հավելեց, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը կախված է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:

Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության  կառավարման   խորհուրդը  դեկտեմբերի 23-ին որոշել էր շարունակել իր մասնակցությունը Երևանի  ավագանիում՝ ի դեմս  Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի:


© 2009 ARMENPRESS.am