Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից

15:13, 24 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է նպաստել Ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական ճանապարհով հանգուցալուծմանը ՝ կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա: Առաջիկայում ևս առաջ կշարժվենք այս մոտեցմամբ»,- ասաց Կոպիրկինը:

Ռուսաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանդատն ունեցող միակ միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: Մյուս համանախագահողները ԱՄՆ-ը և Ֆրանսիան են:


© 2009 ARMENPRESS.am