Անցնող տարին դյուրին չԷր Մեծ Բրիտանիայի համար. Եղիսաբեթ Բ թագուհի

09:49, 24 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կարծում Է, որ անցնող տարին ամենադյուրինը չԷր երկրի համար, սակայն համոզված Է, որ ոչ մեծ զիջումները միմյանց կարող են նվազեցնել նույնիսկ լուրջ տարակարծությունները: Այդ մասին ասված Է սուրբծննդյան ուղերձում, որով միապետը հանդես կգա դեկտեմբերի 24-ին: Դրանից մեջբերումներ Է անում Press Association գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճանապարհն, անշուշտ, միշտ չԷ որ հարթ Է եղել, եւ այս տարի այն երբեմն կարող Էր բավականին խորդուբորդ թվալ, բայց ոչ մեծ քայլերն ունակ են վիթխարի ազդեցություն գործել,- նշված Է պետության ղեկավարի ուղերձում:- Փոքրիկ քայլերն՝ արված հավատով եւ հույսով, կարող են օգնել հաղթահարելու վաղեմի տարաձայնությունները եւ խորը տարակարածությունները՝ բերելով ներդաշնակություն եւ ըմբռնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am