«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արհեստական բանականության կենտրոն կստեղծվի

21:45, 23 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարության նախագիծը, որ  2020-2025 թթ. անելիքներն է նախանշում, 18 առաջնահերթ ոլորտ է սահմանել, որոնցից են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, ավիատիեզերական տեխնոլոգիաները։ Փորձեցինք հասկանալ՝ ինչ է արվելու այս ոլորտներում:

Թե վերջին 10 տարում, այսպես ասենք, աշխարհն ինչի է հասել արհեստական բանականությամբ, ընդհանուր գծերով շատերս գիտենք: Ինձ, եթե անկեղծ լինեմ, այն ինչքան զարմանք, նույնքան վախ է ներարկում: Բայց դե աշխարհը զարգանում է, Հայաստանն էլ անմասն չպետք է մնա: Հայաստանի համար, ըստ ԲՏԱ նախարարության, նման տեխնոլոգիաները մեծ կարեւորություն ունեն, քանի որ դրանք թույլ են տալիս համեմատաբար քիչ ռեսուրս ծախսելով ստանալ ավելի մեծ արդյունք՝ օգտագործելով «խելացի» համակարգեր: Պետական նույն կառույցի պնդմամբ, Հայաստանում արդեն բավականաչափ զարգացած են արհեստական բանականության, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները։ Հայստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաներստեղծում են հաջողված եւ արդեն մեծ ներդրումներ ներգրաված արտադրանք:

Նախարարությունը, ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ համատեղ, ծրագրել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի կազմում «Արհեստական բանականության կենտրոն» ստեղծել։ Ոլորտում առավել մեծ ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են տարվում միջազգային տարբեր գործընկերների հետ»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am