Վենետիկում փողոցները վերստին ջրի տակ են անցել Ծննդյան տոների նախաշեմին

16:36, 23 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել Է նորմայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:

Դրա հետեւանքով ջրով Է ծածկվել փողոցների մեծ մասը, զբոսաշրջիկները եւ քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում Էր. փորձագետները կանխատեսել Էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինեւ 150 սանտիմետրի նշագիծ:

Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ նոյեմբերին: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից վեր բարձրացավ 187 սանտիմետրով: Հեղեղման պատճառով քաղաքում սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ: Տարերային աղետի զոհ դարձավ երկու մարդ:

Իտալիայում Վենետիկի հեղեղումներն անվանում են «բարձր ջուր»: «Բարձր ջրի» գալու մասին խոսում են, երբ այն զրո կետից, որը գտնվում Է Վենետիկի Պունտա դելլա Սալյուտեի թաղամասում, բարձրանում Է 110 սանտիմետրից ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am