ԵԱՏՄ-ի ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում

17:20, 20 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«ԵԱՏՄ-ի նախագահությունն անցնում Է Բելառուսին, ես ցանկանում եմ ձեզ մայիս ամսին հրավիրել Մինսկ՝ անցկացնելու մեր հանձնաժողովի հերթական նիստը»,-ասել Է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում:
Բելառուսը հաջորդ տարի ընդունում Է ինտեգրացիոն այս միավորման նախագահությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am