Թողարկվել Է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Կախարդը»

14:33, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 20-ին Netflix սթրիմինգային հարթակում թողարկվել Է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Կախարդը», գլխավոր դերում Է անգլիացի դերասան Հենրի Քավիլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թվիթերում հայտնել են նախագծի ստեղծողները:

Լեհ գրող Անջեյ Սապկովսկու վիպաշարի հիման վրա ստեղծված ֆենթեզի-շոուում պատմվում Է գերբնականներ որսացող՝ ռիվիացի Գերալտի մասին:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ առաջին եթերաշրջանում կթողարկվի ութ սերիա, որոնք դիտման համար միանգամից մատչելի կլինեն Netflix-ի օգտատերերի համար:

Քավիլի հետ մեկտեղ «Կախարդ»-ում նաեւ նկարահանվել են Ֆրեյա Ալանը («Մահվան անապատում»), Աննա Շաֆերը («Հարի Փոթեր»), Անյա Չալոտրան («Շերվուդ») եւ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am