Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

21:55, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերի էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը: Շնորհակալություն բոլոր սենատորներներին»,- գրել է նա։


© 2009 ARMENPRESS.am