Արցախի Նախագահը և ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել են խորհրդարանների փոխգործակցության հարցեր

19:42, 17 Դեկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:


© 2009 ARMENPRESS.am