ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այցելել է 5-րդ զորամիավորում

18:38, 17 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմին ամրակցված զենքն ու զինամթերքը, ռազմական տեխնիկան, սպառազինությունը, զինծառայողների պարտականությունների իմացության մակարդակը:


© 2009 ARMENPRESS.am