Ծանրորդները նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը  

15:07, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի հերթական փուլին:  Դոհայում կայանալիք մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը, Անդրանիկ Կարապետյանը, Իզաբելա Յալյանը և Տաթևիկ Հակոբյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը շեշտեց, որ թիմն այս հավաքով պատրաստվում է ոչ միայն գավաթի խաղարկության փուլին այլ նաև 2020-ին կայանալիք մի շարք միջազգային մրցաշարերի: «Դոհայի մրցաշարը վարկանիշային միավորներ կտա այն մարզիկներին, ովքեր հաջորդ տարի կպայքարեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Սիմոն Մարտիրոսյանն արդեն պատրաստ է քառամյակի կարևորագույն իրադարձությանը` Տոկիո-2020-ին: Գոռ Մինասյանը գրեթե պատրաստ է, իսկ մյուսները քիչ-քիչ մարզավիճակ են հավաքում», -ասաց նա:

Ծանրորդների համար նաև վարկանիշային կլինի Եվրոպայի առաջնությունը:


© 2009 ARMENPRESS.am