911-ն ամփոփում է անցած շաբաթը

11:26, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից  100-ը՝ արտակարգ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 44 հրդեհի ահազանգ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 և տուժել 15 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am