ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

10:01, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և  քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

 


© 2009 ARMENPRESS.am