Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում անասնագոմի տանիք է այրվել

12:46, 15 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 00:39-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի թիվ 20 հասցեում՝ տանը հարակից անասնագոմի տանիքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 4 հենասյուն՝ մասամբ:


© 2009 ARMENPRESS.am