Սալահը գերազանցեց Սուարեսին

19:52, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը առաջ է անցել Լուիս Սուարեսից խփած գոլերի քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Սալահը «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ և իր խփած գնդակների քանակը անգլիական այս ակումբում հասցրեց 84-ի: Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայից հարձակվող Լուիս Սուարեսը՝ «Լիվերպուլ»-ում խաղալու ընթացքում խփել է 82 գոլ:

«Լիվերպուլ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն 346 գնդակով Իան Ռաշն է:

 


© 2009 ARMENPRESS.am