Սալահի դուբլը հաղթանակ բերեց «Լիվերպուլ»-ին

19:03, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ուոթֆորդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախ խաղի 38-րդ րոպեին «լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը բացեց խաղի հաշիվը, իսկ հանդիպման վերջին՝ 90-րդ րոպեին կրկնապատկեց այն: «Լիվերպուլ»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Այս տուրից հետո Յուրգեն Կլոպի սաները մրցաշարային աղյուսակի առաջատարներն են և ունեն 49 միավոր: Երկրորդ տեղում գտնվոց «Լեսթեր Սիթի»-ն ունի միայն 38 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am