Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը

17:30, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Լեռնագոգ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի13-ին կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ, ինքնաձիգի պահունակի 2 պայուսակ և տարբեր տրամաչափի 360 փամփուշտ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ  ոստիկանության պաշտոնական կայքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:


© 2009 ARMENPRESS.am