Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

12:39, 14 Դեկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում  հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարության մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



© 2009 ARMENPRESS.am