Ադամյանը մասնակցել է «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին

09:38, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի ամբողջ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Աուգսբուրգ»-ին և զիջեց 2:4 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում դեռևս 8-րդն է:


© 2009 ARMENPRESS.am