Տավուշի մարզպետը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով

18:29, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստի ժամանակ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, զորակոչին ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ։ Պարգևատրվել են մի շարք պաշտոնատար այրեր, այդ թվում նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:


© 2009 ARMENPRESS.am