Չերչիլի թոռը հայտարարել Է, որ հանում Է գլխարկը Ջոնսոնի առջեւ, որը թորիներին բերեց հաղթանակի

17:57, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ բրիտանացի հայտնի պահպանողական քաղաքական գործիչ Նիկոլաս Սոումսը, հայտարարել Է, որ հանում Է գլխարկը բրիտանական կառավարության ղեկավար Ջոնսոնի առջեւ: Դեկտեմբերի 13-ին «Սքայ նյուս» հեռուստաալիքի եթերում Սոումսն իր կուսակիցներին շնորհավորել Է դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ցնցող հաղթանակ Է, որն զգալիորեն գերազանցում Է ցանկացած արդյունք, որը ես նույնիսկ հեռավոր կերպով հնարավոր Էի համարում: Կարծում եմ, որ դա վարչապետ Ջոնսոնի անձնական փառահեղ հաղթանակն Է, եւ ես նրա առջեւ հանում եմ գլխարկս»,-ասել Է Սոումսը, որը սեպտեմբերին, Ջոնսոնի որոշմամբ, վտարվել Էր Պահպանողական կուսակցության շարքերից, բայց հետագայում հետ Էր ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am