Թուրքիան եւ ՌԴ-ն մոտ են լրացուցիչ Ս-400-ների մատակարարման համաձայնագրի կնքմանը. Bloomberg

16:00, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 13-ին հայտարարել Է, որ Անկարան եւ Մոսկվան մտադիր են համաձայնագիր ստորագրել զենիթահրթիռային համակարգերի տարրերի համատեղ արատդրության վերաբերյալ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եզրափակիչ մանրամասների համաձայնեցումից հետո մենք կստորագրենք Թուրքիայում (համակարգերի) համատեղ արտադրությանը կամ Էլ որոշակի տարրերի համատեղ արտադրությանը վերաբերող համաձայնագիր»,- ասել Է Դեմիրը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը նաեւ կնախատեսի «տեխնոլոգիաների հանձնում»: Նաեւ Անկարայում հայտնել են, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մոտ են լրացուցիչ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համաձայնագրի կնքմանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am