Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել Է իր բրենդի նոր ներքնազգեստի գովազդում

15:57, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գերմոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին գովազդել Է Inamorata Woman ներքնազգեստի սեփական բրենդի նոր շարքը: Աղջիկը դեկտեմբերի 13-ին լուսանկար Է հրապարակել իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում 28-ամյա մոդելը կեցվածք Է ընդունել սեւ ժանյակավոր կոմպլեկտով: Ռատակովսկու կերպարի համար ոճաբաններն ընտրել են բնական մակիաժը, արձակ ու թեթեւակի գզգզված մազերը, ինչպես նաեւ բեժագույն մանիկյուր: Զարդերից աղջիկը կրել Է ադամանդներով զարդարված իր նշանադրության մատանին եւ բարակ թեւնոց: Երկրպագուների մեծամասնությունը գովաբանել են դերասանուհու արտաքինը: «Դու ընդհանրապես իրակա՞ն ես», «Երազանքների աղջիկ»,-հիացական խոսքեր են ասել սոցցանցերի օգտատերերը:

Посмотреть эту публикацию в Instagram

Our first ever underwire bra. Tomorrow. 10 am EST. @inamoratawoman

Публикация от Emily Ratajkowski (@emrata)


© 2009 ARMENPRESS.am