Տարեցներին հասցեագրված տնային և  համայնքային ծառայությունները կավելանան

15:17, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին հիմնանորոգվել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի անկողնային հիվանդների խնամքի մասնաշենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մենք մշտապես բարելավում ենք խնամքի պայմանները, թեև աշխատանքներ ենք տարել, որպեսզի 2020 թվականին  տնային և  համայնքային ծառայություններն ավելացնենք»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ այդպիսով կկանխարգելեն տարեցների մուտքը խնամքի տներ:


© 2009 ARMENPRESS.am