Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովին

15:15, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանում նշվող Չեզոքության օրվա առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս նշանակալի օրն արտահայտում է բոլոր պետությունների հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու Թուրքմենստանի ժողովրդի ձգտումը:

Նա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հաջողություներ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


© 2009 ARMENPRESS.am